Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բայդենը հայտարարել է, որ Պուտինին համարում է «արժանի մրցակից»

«Ես նախկինում հանդիպել եմ նրան: Նա խելացի է, կոշտ և ես կասեի, որ նա արժանի հակառակորդ է», ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ նախագահը խուսափել է ուղղակիորեն պատասխանել խնդրանքին`պարզաբանելու, արդյոք ինքը շարունակում է Պուտինին համարել մարդասպան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես պատրաստվում եմ հասկացնել նախագահ Պուտինին, որ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել», ասել է նա երկուշաբթի`ավելացնելով, որ Ժնևի առաջիկա գագաթաժողովը չափազանց կարևոր հանդիպում է լինելու։

Միաժամանակ, նա շեշտել է, որ այժմ չի ցանկանում ավելին ասել Պուտինի հետ զրույցի մասին: «Ես ուրախ կլինեմ խոսել այդ մասին [հանդիպման] ավարտից հետո, բայց ոչ մինչ դրա մեկնարկը», հավելել է ԱՄՆ նախագահը: