Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ

Կիրակի օրը Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրները:

Հարվածը հասցվել է այն հատվածին, որտեղ տեղակայված էին ամերիկացի զինծառայողները: Al Arabiya-ի համաձայն՝ Բաղդադի հակաօդային պաշտպանության ուժերը առնվազն հինգ հրթիռ են որսացել:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: