Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բալին չի նախատեսվում բացել զբոսաշրջիկների համար

Ինդոնեզիայի իշխանությունները հրաժարվել են օտարերկրացի զբոսաշրջիկների համար բացել Բալի առողջարանային կղզին, ինչը նախատեսված էր հուլիսի սկզբին: Ինչպես բացատրել է ծովային գործերի և ներդրումների գծով նախարար-համակարգող Լուհուտ Բինսար Փանջիթանը, դա պայմանավորված է Դելտա շտամի արագ տարածմամբ, երկուշաբթի հաղորդել է The Jakarta Post-ը:

«Կղզին բացելն անհնար է, հետևաբար մենք այլևս չենք քննարկում նման ծրագրեր», ասել է պաշտոնյան: Նրա խոսքով ՝ «առաջնահերթությունը կորոնավիրուսի զսպումն է և պատվաստվածների մասնաբաժնի ավելացումը»: Նա նաև զգուշացրել է, որ «վարակվածների թիվը կբարձրանա, և առաջիկա երկու շաբաթները կարևոր նշանակություն կունենան իրավիճակի կարգավորման համար»:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս երկրում հաստատվել է վարակման ավելի քան 2,2 միլիոն դեպք: