Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ավելի քան 130 երկիր չի սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը․ ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհի ավելի քան 130 երկրի բնակիչներ, ներառյալ՝ ամենախոցելիները, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը չեն ստացել: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն․ հայտնում է Korrespondent–ը:

«Երբ հայտարարվեց պատվաստումների արշավների մասին, աշխարհը թեթևացած շունչ քաշեց: Առանց համերաշխության՝ մենք հեռու ենք այդ նպատակին հասնելուց: Ավելի քան 130 երկիր դեռևս պատվաստանյութի մեկ չափաբաժին անգամ չի ստացել, իսկ ամենախոցելի երկրներն այս պահին անպաշտպան են», – նշել է գլխավոր տնօրենը:

Նա մատնանշել է, որ եթե պատվաստանյութերի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա պատվաստանյութերը զարգացող երկրներին հասանելի չեն լինի առնվազն մինչև այս տարեվերջ:

«Այսպիսով՝ համավարակը երկար ժամանակ չի հաջողվի հաղթահարել»,– եզրափակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: