Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Առաջին անգամ հրապարակվել է հետկովիդային համախտանիշի սահմանումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր կայքում հրապարակել է փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրված է այսպես կոչված հետկովիդային համախտանիշը:

Ըստ փորձագետների՝ հիվանդների առնվազն 10-20 տոկոսը տառապում է «երկար COVID»-ով կամ հետկովիդային սինդրոմով: Հիվանդությունն իր մասին հիշեցնում է կորոնավիրուսով վարակվելուց մոտ երեք ամիս անց և տևում է մինչև երկու ամիս:

Այդ ընթացքում կարող են լինել սրացման փուլեր ու շրջաններ, երբ հիվանդը զգում է բարելավում: Հիմնական ախտանշաններ են հոգնածությունը, շնչահեղձությունը, ինչպես նաև կոգնիտիվ դիսֆունկցիայի նշանների ի հայտ գալը և մի շարք այլ ախտանիշներ, որոնք ազդում են մարդու առօրյա կյանքի վրա:

ԱՀԿ-ն եզրակացնում է, որ նման վիճակները, որոնք այլ ախտորոշումներով հնարավոր չէ բացատրել, պետք է վերագրել հետկովիդային համախտանիշին: