Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում իրականացված գործողությունների ընթացքում խոցել են Անկարայում ահաբեկչական համարվող Քրդստանի բանվորական կուսակցության ավելի քան 460 թիրախ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ահաբեկիչների մոտ 400 թիրախ խոցվել է ցամաքային ստորաբաժանումների կողմից, ավելի քան 60 թիրախ խոցվել է մեր ռազմաօդային ուժերի կողմից», նրա խոսքերը մեջբերել է TRT հեռուստաալիքը:
Աքարի խոսքերով, Իրաքում PKK-ի դեմ Անկարայի գործողությունները «սկսվել են երեկ Մեթինա և Ավաշին-Բասյան բնակավայրերի տարածքում։ Դրանք դեռ շարունակվում են»:







