Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ սենատորը Օստինին հորդորել է քննարկել Հնդկաստանի կողմից Ս-400-ի ձեռքբերման հարցը

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին կոչ է արել Նյու Դելի կատարելիք այցի ընթացքում բարձրացնել Հնդկաստանի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցը:

«Ես ընդունում եմ, որ Հնդկաստանը <…> պատմական կապեր ունի սովետական ​​և ռուսական զինված ուժերի հետ: Այնուամենայնիվ, եթե Հնդկաստանը որոշի շարունակել Ս-400-ի գնումը, ապա այդ գործողությունը ակնհայտորեն իրենից կներկայացնի նշանակալի և, հետևաբար, պատժամիջոցների ենթակա գործարք Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ՝ համաձայն CAATSA 231 բաժնի», Օստինին ուղղված Մենենդեսի նամակը հինգշաբթի մեջբերում է հնդկական The Economic Times թերթը: