Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանեց Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանների վրա հարձակումները

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը լրջորեն մտահոգված է Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանների վրա վերջերս իրականացված գրոհներով: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք մահացու զենք են օգտագործում:․․․ Սա լուրջ սպառնալիք է», ասել է նա՝ պատասխանելով հարձակումները մեկնաբանելու խնդրանքին:

Չորեքշաբթի օրը, մասնավորապես, հաղորդվեց, որ հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի Այն ալ-Ասադ ռազմակայանը, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը:

Բացի դրանից, երեքշաբթի երեկոյան Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլի միջազգային օդանավակայանը հարձակման ենթարկվեց ականազերծված անօդաչու թռչող սարքով, հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել: Այնտեղ կա ամերիկյան զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմակայան: