Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն կուսումնասիրի Moderna պատվաստանյութով պայմանավորված միոկարդիտի բարձր ռիսկի մասին տվյալները

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը հետաքննություն են սկսել այն տեղեկություններից հետո, որ Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նախկինում ենթադրվում էր: Դրանով պատվաստումը երիտասարդների մոտ միոկարդիտի զարգացման պատճառ կարող է դառնալ:

Այս մասին հայտնում է The Washigton Post-ը: Հունիսի 25-ին FDA-ը նախազգուշացում էր արել Pfizer/ BioNTech և Moderna պատվաստումներից հետո սրտի բորբոքման վտանգի մասին:

Ընթացիկ հետաքննությունը պայմանավորված է կանադական իշխանությունների տրամադրած տվյալներով, որ Moderna-ի օգտագործումը կապված է սրտի հիվանդության առավել մեծ ռիսկի հետ, հատկապես մինչև 30 տարեկան մարդկանց համար: