ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարթերը և նրանց կանայք մասնակցել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի աջակցության երկու նոր գովազդի ստեղծմանը:
Այս տեսահոլովակներում, ինչպես Reuters-ն ուշադրություն է հրավիրում, հստակորեն զգացվում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի բացակայությունը, որի վարչակազմը ակտիվորեն նպաստել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման և շուկա դրանց ներմուծման աշխատանքների արագացմանը:
Գովազդի խորհուրդը այս «բացը» բացատրել է այն փաստով, որ հոլովակներից մեկը նկարահանվել է հունվարի 20-ին Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ, իսկ Թրամփը դրան ներկա չի եղել։