Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը՝ Աֆղանստան զորքեր վերադարձնելու հնարավորության մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայումս մտադիր չէ նորից Աֆղանստան ուղարկել ամերիկյան զորքեր: Իզվեստիայի համաձայն, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Նախագահի որոշմամբ, մենք դուրս ենք եկել Աֆղանստանից: Մեզ հրահանգ չի տրվել մշակել Աֆղանստան վերադառնալու ծրագրեր», – ասել է նա:

Բացի դրանից, ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին նշել է, որ արմատական ​​Թալիբան շարժումը դեռևս չի խզել կապերը «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի հետ և շարունակում է մնալ ահաբեկչական կազմակերպություն:

Նրա խոսքով, դեռ պետք է պարզել՝ կկարողանա՞ն թալիբները ամրապնդել իշխանությունը, թե՞ Աֆղանստանը կքանդվի քաղաքացիական պատերազմի արդյունքում: Միլլին չի բացառել նաև, որ ահաբեկիչները կրկին հարձակումներ կկազմակերպեն երկրի տարածքից: