ԱՀԿ փորձագետներն այսօր մամլո ասուլիս կանցկացնեն Ուհանի առնչությամբ
Երեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ փորձագետներ, ՉԺՀ իրենց գործընկերների հետ միասին, մամլո ասուլիս կանցկացնեն, որի ժամանակ կներկայացնեն Ուհանում իրենց ներկայության արդյունքները, որտեղ փորձագետները նպատակ ունեին պարզել նոր կորոնավիրուսի ծագումը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
