Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՀԿ-ն խորհուրդ չի տվել H10N3 թռչնագրիպի ստուգումներ իրականանցնել երկրների միջև սահմաններին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տվել H10N3 թռչնագրիպի հատուկ ստուգումներ իրականանցնել երկրների միջև սահմաններին։ Կազմակերպությունը նաև խորհուրդ չի տվել սահմանափակումներ մտցնել առևտրի կամ ճանապարհորդության վրա`կապված Չինաստանում այդ վիրուսով աշխարհում մարդու վարակման առաջին դեպքի հայտնաբերման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ Ժնևի շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յաշարևիչը: