Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՀԿ․ 40 երկիր չի կարողանում շարունակել պատվաստումների ծրագիրը պատվաստանյութերի պակասի պատճառով

COVAX մեխանիզմին մասնակցող շուրջ 40 երկրներ չունեն բավարար պատվաստանյութեր պատվաստումների ծրագրերը շարունակելու համար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը:

«Մենք մեխանիզմի միջոցով շուրջ 90 միլիոն պատվաստանյութ ենք բաշխել: Սակայն դա ակնհայտորեն բավարար չէ. 80 երկրներից կեսը չունի բավարար պատվաստանյութեր պատվաստումների ծրագրերը շարունակելու համար․․․: Այս ամբողջ իրավիճակը ողբերգություն է», ասել է Էյլվարդը:

ԱՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս COVAX մեխանիզմին: Ծրագրվում է, որ մեխանիզմի շրջանակներում մինչև 2021 թվականի ավարտը պետք է արտադրվի և ամբողջ աշխարհում հավասարաչափ բաշխվի 2 միլիարդ չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութ: