Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանը պատասխանել է Պետդեպարտամենտի հայտարարությանը երկրում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Զբոսաշրջիկների համար Պետքարտուղարության տեղեկությունները ահաբեկչական սպառնալիքի առկայության մասին, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը», չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում ԱՄՆ քաղաքացիներին տրամադրվում է տեղեկատվություն կորոնավիրուսային վարակի և Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքի մեծ ռիսկի մասին։ Նրանց խորհուրդ է տրվում առանց լուրջ անհրաժեշտության երկիր չմեկնել: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի տարածքում ահաբեկչական սպառնալիքի մասին նման հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը և բացարձակապես անհիմն են», ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը շեշտել է, որ ներկայումս երկիր գալ ցանկացող անձանց համար «ահաբեկչական սպառնալիքի վտանգ չկա»: