ԵՄ աջակցությունը Կիևին Մոսկվայի հետ հարաբերություններում չի նշանակում Ուկրաինայի անդամակցություն Եվրոմիությանը, գտնում է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը:
«Կարելի է լավ հարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ, կարելի է աջակցել», ասել է Բոնը Radio-G France-ի եթերում: «Մենք դա անում ենք Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների բարդ իրավիճակում, բայց դա չի նշանակում ԵՄ-ին անդամակցում»: