Նախկին ոստիկան Դերեք Շովինը, որը երեքշաբթի օրը մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ, տեղափոխվել է Մինեապոլիսի մոտակայքում գտնվող Oak Park Heights առավելագույն անվտանգության բանտ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախկին ոստիկանը ներկայումս գտնվում է մեկուսարանում: Նահանգի կայքի համաձայն՝ Oak Park Heights-ը Մինեսոտայի ամենաուժեղ խստությամբ բանտն է, որտեղ պահվում է մինչև 473 բանտարկյալ: