Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակման ներկա աճը դասական երկրորդ ալիք է, ոչ թե երրորդ, գտնում է Ռոսպոտրեբնադադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը:
«Ալիքն այն իրավիճակն է, երբ մենք զրոյից սկսում, վերև ենք բարձրանում և կրկին իջնում ու զրոյից բարձրանում: Երկրորդ ալիքը կարող է առաջանալ այն իրավիճակում, երբ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, և երբ մուտանտը տարածման արագության առումով գերազանցում է նախորդ գենային տարբերակին», փորձագետի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:







