Վրաստանի առողջապահության նախարարությունը կարող է քննարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնելու հարցը, եթե պատրաստուկը հաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Եթե այն ճանաչվի ԱՀԿ-ի կողմից, ապա ինչու՞ ոչ, բայց որքանով ես գիտեմ, այդ մասին դեռ խոսք չկա: Եթե այն ճանաչվի, հարց կառաջանա, ինչու՞ ոչ», – ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալի Պաաթ Իմնաձեն: