«Սպուտնիկ V» ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութի ուսումնասիրության նախնական տվյալները ցույց են տալիս, որ առաջին բաղադրիչի ներարկումից հետո պատրաստուկի արդյունավետությունը 69,3% է, երկրորդից հետո՝ 96,2%:
Այս մասին հայտարարել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների տվյալների մոնիտորինգի անկախ հանձնաժողովի անդամ, Սեմաշկոյի անվան Հանրային առողջության ազգային հետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Ռամիլ Խաբրիևը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պատվաստանյութի արդյունավետությունը 95% է: