Սարկոզին բողոքարկել է դատարանի որոշումը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ բողոքարկել է Փարիզի դատարանի որոշումը, որն իրեն դատապարտել է մեկ տարվա մեկուսացման նախագահական ընտրարշավն անօրինականորեն ֆինանսավորելու համար:

Մեկնաբանելով դատավճիռը՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ օրենքը հերթական անգամ ոտնակոխ է արվել:

Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգը հայտարարել է, որ բողոքարկում կներկայացնի, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: