Ռուսաստանում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան առկա չէ: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք չգտանք այն մուտացիաները, որոնց մասին խոսում են Մեծ Բրիտանիայի մեր գործընկերները», – ասել է Պոպովան:
Ռուսաստանը Բրիտանիայից խնդրել է տվյալներ նոր շտամի վերաբերյալ: