ՌԴ ԱԳՆ․ Հենց ՆԱՏՕ-ն է դեֆորմացնում Եվրոպայի անվտանգության համակարգը

142

Եվրոպական մայրցամաքում անվտանգության համակարգի ապամոնտաժման մեղավորությունը կրում է Հյուսիսատլանտյան դաշինքը, որն ընդլայնման երկու ալիքների միջոցով ռազմական ենթակառուցվածքները մոտեցրել է Ռուսաստանի սահմաններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը ռուսական սպառնալիքի մասին:

«Հիշեցնեմ, որ հենց ՆԱՏՕ-ն է մոտեցել Ռուսաստանի սահմաններին: Ընդլայնման մի քանի ալիքների արդյունքում իրավիճակը Եվրոպայում կտրուկ փոխվել է, մենք նկատել ենք ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքային ներկայության աճ մեր կենսական կենտրոնների մոտ», ասել է Գրուշկոն: