Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի կողմից կատարվող հանցագործությունները չեն սահմանափակվում ՀՀ տարածքով. Աղասի Ենոքյան

17/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա գրառմանը, որով նա տեղեկացրել էր, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ ընթացած քննարկումից ստացած տպավորությունը մտահոգիչ էր որակել:

Աղասի Ենոքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ քննարկվել է պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռ անցյալ տարի իր «Ռեքվիեմներից» մեկում նշել էր, որ այդ գումարը փաստորեն ՀՀ կառավարությունն է գողացել «Հայաստան» հիմնադրամից, ընդ որում անհետացել են՝ գողացել են, նաեւ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել է այդ գողությունը։

Հիմնադրամի հետ կատարված այս անօրինականությունները էապես ազդել են Սփյուռքի տրամադրությունների վրա։ Եթե այստեղից ինչ-որ մեկը դեռեւս մասնակցում է Հայաստանում կատարվող ինչ-որ հանգանակության, ապա միայն մեծ զգուշավորությամբ։ Հիմնականում օգնությունները փոխանցում են մասնավոր անձանց, եւ, բնականաբար, շատ ավելի փոքր գումարներ։

Որ Հայաստանի՝ որպես պետության, միջազգային վարկն ընկել է, ոչ մեկի համար նորություն չէ։ Բայց այս դեպքում Սփյուռքի համար ընկել է Հայաստանի վարկը որպես Հայրենիքի՝ որպես երկրագնդի մի կարեւորագույն տարածքի, որն ապահովում էր իրենց իդենտիկությունը, իրենց որպես հայ էր պահում։ Ոչ ոք չի ուզում գող Հայրենիք ունենալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուզենք, թե չուզենք, Հայրենիքի դեմքն է։

Իհարկե, սփյուռքահայի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում է այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եւ այլն։ Բայց աշխարհի տարբեր երկրներում տարբեր հանգամանքների բերումով հայտնված հայի համար դա բավարար չէ, նա ուզում է նաեւ հայ մնալ։ Անպատկերացնելի խանդավառությամբ ԱՄՆ-ի հայերը պատերազմի օրերին լծվեցին «Հայաստան» հիմնադրամի հայտարած դրամահավաքին․ կարեւոր առիթ էր ներկայացել, որպեսզի իրենք էլ կարողանային ծառայել Հայրենիքին, որն իրենց է ծառայում որպես դեմքն ու դիմագիծը չկորցնելու, հայ մնալու հանգրվան։

Բայց երբ պարզվում է, որ իրենց խաբել են, իրենցից գողացել են, իրենց ուղարկած գումարները վճարել են որպես ինչ-որ չինովնիկների պարգեւավճարներ, պոակում քֆուրներ գրողների հոնորարներ, վերանորոգման ատկատներ, նրանք պարզապես հիասթափվում են։ Չեն նեղանում Հայրենիքից, բայց հասկանում են, որ պետք է զսպեն այդպիսի երկրի հետ նույնականանալու մարմաջը։ Ու ոչ միայն բայրաքթարներով, նաեւ այդպես է պակասում հայերի թիվը աշխարհում։

Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող հանցագործությունները չեն սահմանափակվում Հայաստանի տարածքով եւ նրա զոհերը միայն Հայաստանի քաղաքացիները չեն։ Նա սպանում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում ապաստանած հայերի հավատը:

«Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը արտահայտվել է հնարավորինս դիվանագիտորեն, այն ինչ կատարվել է մտահոգիչ չէ, այլ խայտառակություն է, ստախոսություն, գողություն, հավատի պղծում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ նիկոլին ևս մեկ անգամ հորդորում եմ արագ լուծում տալ այս հարցին․Արա Վարդանյան

Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ․ Հենց ՆԱՏՕ-ն է դեֆորմացնում Եվրոպայի անվտանգության համակարգը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ․ Հենց ՆԱՏՕ-ն է դեֆորմացնում Եվրոպայի անվտանգության համակարգը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական