G20- ի գագաթաժողովում ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին:
«Ռուսաստանը աջակցում է G20-ի գագաթաժողովի որոշման նախագծին՝ մոլորակի ամբողջ բնակչության համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիության մասին», ասել է Պուտինը:
Նա նաև շեշտել է, որ պատվաստանյութերի շուկայում մրցակցությունը կարող է անխուսափելի լինել, բայց դա չպետք է ազդի մարդկանց անվտանգության վրա: