Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը մանրակրկիտ կերպով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համակարգումը տարածաշրջանի կարգավորման տարբեր հարցերի շուրջ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները նշել են նաև Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար հավաքական ջանքերի անհրաժեշտությունը: