Հունիսի 16-ին Ժնևում ռուս-ամերիկյան գագաթաժողովի տևողությունը, ինչպես ծրագրված էր, կկազմի մոտ չորս-հինգ ժամ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«[Բանակցությունները] նախատեսված են չորսից հինգ ժամ տևողությամբ՝ ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխություններով», ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նշել է, որ չգիտե, արդյոք Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առանձին մամլո ասուլիսները կհամընկնեն ժամանակային առումով: Նա հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարը բանակցություններից անմիջապես հետո անցկացնելու է ասուլիս:








