ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մոսկովյան հանդիպման արդյունքները: Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես կցանկանայի ձեզ համառոտ ներկայացնել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ հանդիպման արդյունքները, դե նաև մի փոքր խոսել այդ թեմայի շուրջ», ասել է Պուտինը։