«Ռուսաստանը լիովին պատրաստ է հակահամաճարակային ոլորտում արտասահմանյան գործընկերների հետ հնարավորինս լայն փոխգործակցության, պատրաստ է կանխարգելման և բուժման կուտակված փորձի փոխանակման», ասված է Կրեմլի կայքում տեղադրված հեռագրում:
ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր եղավ մշակել կորոնավիրուսի ախտորոշման թեստային համակարգեր, ստեղծել և գրանցել աշխարհում առաջին պատվաստանյութերը COVID-19-ի դեմ: