Պեսկով․ Տեղեկություն չունեմ Դոնբասում կարգավորման նոր ծրագրի մասին

123

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի Դոնբասում խաղաղության նոր ծրագրի գոյության մասին, որի մասին հայտարարել է Կիևը: Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ իրենք ոչինչ չգիտեն այդ ծրագրի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման լավագույն նախապատրաստումը կլինի Կիևի կողմից Դոնբասի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: