ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան նախընտրում է հետևողական ու զգույշ լինել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի վարկածները շեշտելու հարցում, հաղորդում է Gazeta.Ru-ի թղթակիցը:
Ըստ նրա, թունավորման մասին վարկածը հայտնվել էր Օմսկում Նավալնիի հոսպիտալացման առաջին օրերից, սակայն բժիշկները չեն հաստատել այդ վարկածը:
«Մենք սպասում ենք մեր գերմանացի գործընկերների հետ երկխոսությանը», ասել է Կրեմլի խոսնակը նշելով, որ ռուսական կողմն ակնկալում է ստանալ վերջիններիս հայտնաբերած թունավոր նյութի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Դա կօգնի ՌԴ ՆԳՆ մասնագետների գործողություններին:
«Նախաքննությունը սկսվել է: Եթե պացիենտի մոտ հայտնաբերված որևէ թունավոր նյութի վերաբերյալ տեղեկատվությունը հաստատվի, ապա հետաքննությունը այնուհետև կբացվի դե-յուրե», ասել է Պեսկովը: