Պատերազմից ի վեր Ուկրաինան լքել է 13 միլիոն մարդ

40

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբիցի վեր, հենց որ մարտական գործողություններ են կատարվել, Ուկրաինան լքել է 13,08 մլն մարդ. տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Ուկրաինայի 13 միլիոն քաղաքացիներից Լեհաստան է մեկնել ավելի քան 6,2 մլն մարդ, Ռուսաստան՝ 2,6 մլն, Հունգարիա՝ 1,4 մլն, Ռումինիա՝ 1,2 մլն, Սլովակիա՝ 798 հազար, Մոլդովա ՝ 618 հազար, Բելառուս՝ 16,7 հազար մարդ: