Առնվազն երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արևմյան Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Չինաստանի հարավ-արևմուտքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեյցզյան քաղաքային շրջանից 50 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախը 40 կմ խորության վրա էր:
Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետ կապված տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, ավերվել է 35 տուն: