ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել ռազմական և երկակի նշանակության տեխնոլոգիաների զարգացման համար 1 միլիարդ եվրո արժողությամբ պատմության մեջ առաջին հիմնադրամը ստեղծելու մասին: Այս մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ։
«Բազմազգ հիմնադրամը կօգնի ՆԱՏՕ-ին պահպանել իր տեխնոլոգիական առավելությունները՝ տրամադրելով 1 միլիարդ եվրոյի ներդրումներ անվտանգության և պաշտպանության ոլորտում կիրառվող երկակի օգտագործման տեխնոլոգիաների զարգացման համար», – ասվում է փաստաթղթում։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտպանության նախարարները կընդունեն ՆԱՏՕ-ի արհեստական ինտելեկտի առաջին ռազմավարությունը և կհայտարարեն ՆԱՏՕ-ի նորարարական հիմնադրամի ստեղծման մասին, հայտնում է Ռեգնում գործակալությունը։








