Մադուրոն նշել է իր պաշտոնաթողության պայմանը

191

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է հեռանալ պաշտոնից, եթե Վենեսուելայի ընդդիմությունը հաղթի դեկտեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններում, գրում է ՏԱՍՍ-ը։

 «Եթե ընդդիմությունը հաղթի, ես կհեռանամ նախագահի պաշտոնից», ասել է Մադուրոն Կարակասում ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է պետական ​​հեռուստատեսությամբ: Նախագահը հավելել է, որ իր ճակատագիրը վենեսուելացիների ձեռքում է: