Այսօր Ղրզստանում անցկացված բանակցությունների ընթացքում Ղրզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումիմին Յաթիմովը համաձայնության են եկել երկու պետությունների սահմանին լիակատար հրադադարի մասին:
«Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են ամբողջական հրադադարի և զորքերի դուրսբերման շուրջ», ասել է նա:
Կողմերն իրականացնում են սահմանին գտնվող ուժերի համատեղ ստուգում:
Տաջիկստանը սկսել է ռազմական տեխնիկան դուրս բերել սահմանից:



