Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը կրկին խախտում է երկկողմ պայմանավորվածությունները և «ագրեսիվ տեղաշարժեր» է իրականացնում երկու երկրների սահմանին:
Մասնավորապես, սեպտեմբերի 7-ին չինական ուժերը փորձել են մոտենալ վերահսկման գծում գտնվող հնդկական առաջավոր ստորաբաժանումներից մեկին, սակայն կասեցվել են: Դրանից հետո նրանք մի շարք կրակոցներ են արձակել օդ՝ հնդիկ զինվորականներին վախեցնելու համար:
«Հնդկական զորքերը խախտումներ թույլ չեն տվել վերահսկման գծի տարածքում և չեն օգտագործել որևէ ագրեսիվ միջոց, այդ թվում՝ կրակոցներ», ասվում է Հնդկաստանի կառավարության կայքում։ Չինաստանն իր հերթին հայտարարել է, թե հնդիկ զինվորականներն անցել են Լադակխի տարածքում փաստացի վերահսկողության գիծը, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։: