Հնդկաստանը մտադիր է ձեռք բերել МиГ-29 և Су-30МКИ կործանիչներ

Հնդկաստանը նախատեսում է Ռուսաստանից գնել 21 МиГ-29 թեթև կործանիչներ և 12 Су-30МКИ կործանիչներ: Այս մասին երկուշաբթի հաղորդել է The Times of India-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:

«МиГ-29  ինքնաթիռների խմբաքանակի վաճառքի հարցումը քննարկման համար շուտով կներկայացվի «Ռոսօբորոնէքսպորտ»-ին», — ասում են աղբյուրները:

МиГ-29  ինքնաթիռների առաջին խմբաքանակի համեմատաբար ցածր գներով ձեռքբերումը Հնդկաստանի ռազմաօդային ուժերում այդ կործանիչների քանակը կհասցնի 59-ի: