Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հինգ պետություն՝ մեկ ազգ». Ինչպես է Թուրքիան նախատեսում մեկ բլոկի մեջ միավորել թյուրքալեզու երկրները

03/01/2021
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում զգալի ակտիվացել են Թուրքիայի իշխանությունների՝ թյուրքալեզու երկրները մեկ բլոկի շրջանակում միավորելու շուրջ քննարկումները: Այս թեմային ուշագրավ անդրադարձ է կատարել «Ստամբուլյան գայլ» թելեգրամյան ալիքը, որի վերլուծական հոդվածը հրապարակել է Լուրերի դաշնային գործակալությունը:

Մինչ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ժամանակ և ուշադրություն չէր հատկացնում թյուրքական միասնության խնդրին: Նրան ավելի շատ հուզում էր իսլամական աշխարհի հետ համերաշխության թեման: Նա այնքան տարված էր դրանով, որ նրա ներկայիս դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին 2015-ին Թուրքիայի առաջնորդին անվանել էր «թյուրքերի ամենամեծ ողջ թշնամին»:

Սակայն այժմ, երբ Էրդողանը լեզու է գտել Բահչելիի հետ և նրա հետ իշխող կոալիցիա կազմել, ազգայնականներն ու Թուրքիայի նախագահի կուսակիցներն այլևս տարակարծիք չեն: Ավելին, նա սատարում է Թուրքիայի «Գորշ գայլերի» իդեալներին, որոնք երազում են «թյուրքերի միասնության» ու «մեծ Թուրանի» մասին:

300 միլիոնանոց աշխարհ

Այսպիսով, անցյալ տարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) VII-րդ գագաթնաժողովի ժամանակ Էրդողանն առաջին անգամ հնչեցրեց «Վեց պետություն՝  մեկ ազգ» կարգախոսը:

«Չնայած մենք երկու առանձին պետություններ ենք, մենք մեկ ազգի որդիներ ենք, ուստի ամեն քայլափոխի ասում ենք՝ մենք երկու պետություն ենք, բայց մեկ ազգ: Այժմ, անցկացնելով Թյուրքական խորհուրդը, մենք ընդլայնում ենք մեր մտահորիզոնը և ասում՝ մենք վեց պետություն ենք, բայց մեկ ազգ», – ասել էր նա:

Թուրքիայի նախագահը բացատրել էր, որ, ինչպես և Ադրբեջանը, Թուրքիան իրենից չի տարանջատում Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

«Թուրքիստանը մեր նախնիների տունն է, մեր հիմնական օջախը: Մենք բոլորս 300 միլիոնանոց շատ մեծ ընտանիք ենք, որը խոսում է նույն լեզվով, նույն կրոնի հետևորդ է, ունի նույն պատմությունը, մշակույթը, նույն քաղաքակրթությունը: Գիտեմ, որ մեր ղազախ, ղրղզ, ուզբեկ, տաջիկ և թուրքմեն թուրք եղբայրները նայում են Թուրքիային այնպես, ինչպես մենք՝ նրանք մեր երկիրն իրենց տունն են համարում», – ընդգծել էր Էրդողանը:

Այս հայտարարությունների պարադոքսն այն է, որ ամեն անգամ, երբ Թուրքիայի ղեկավարը խոսում է թյուրքական պետությունների միասնության մասին, նա նկատի ունի դաշինքի դրական ազդեցության հեռանկարը երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների աճի վրա: Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցները, խոսելով դաշինքի մասին շատ են կարևորում թուրքական սպառազինության հարցը: Դրանից բխում է, որ թուրքերի մտքում միասնությունը չի սահմանափակվում տնտեսական բաղադրիչով: Եվ հարցը սահուն անցնում է «Պանթուրքիստական բանակ» թեմային:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը ներառում է Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: Հունգարիան և Թուրքմենստանը նշվում են որպես դիտորդներ և հնարավոր անդամներ: Էրդողանը, մասնավորապես, շահագրգռված է վերջինիս միանալու հարցում, ինչի մասին նա բազմիցս խոսել է: 2019-ին Բաքվում կայացած նույն հանդիպմանը Թուրքիայի նախագահը նշել է, որ Թյուրքական խորհուրդը կամրապնդի իր դիրքերը Թուրքմենստանի լիիրավ անդամակցության շնորհիվ:

«Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք գիտակցել այն հսկայական ներուժը, որն ունի թյուրքական աշխարհը՝  իր 300 միլիոն բնակչությամբ», – ասել էր Էրդողանը:

Բայց Աշխաբադը դեռ քայլ չի կատարել կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ:

Մեկ սփյուռք բոլորի համար

Թուրք ձեռնարկատերերը շատ ակտիվ են դրսում: Ուստի Անկարան լուրջ է վերաբերվում տարբեր երկրներում սփյուռքի հնարավորություններին: Եվ եթե հաշվի առնենք Էրդողանի փառասիրությունը, ապա այս ամենն արդիական է դարձել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական նպատակներով: Ըստ նրա, շուրջ 10 միլիոն թյուրքական արմատներ ունեցող քաղաքացիներ ապրում են այլ երկրներում:

«Այլ կերպ ասած, մենք ունենք մի քանի սփյուռք, և ինչպես ասաց իմ սիրելի ընկեր Իլհամ Ալիևը, «մեկ ազգը չպետք է ունենա երկու սփյուռք»», – ասել է Թուրքիայի նախագահը՝  դրանով նշելով, որ Անկարան կօգտագործի այլ թյուրքախոս ժողովուրդների հնարավորությունները՝  արտերկրում իր նպատակներին հասնելու համար:

Միևնույն ժամանակ, Էրդողանը չի սահմանափակում «թյուրքական սփյուռք» հասկացությունը և չի մոռանում այլ ժողովուրդների մասին, որոնց աջակցությունը կցանկանար օգտագործել ի շահ «թյուրքական աշխարհի»:

«Մենք մեր բոլոր եղբայրներին՝ ղազախներին, ուզբեկներին, թուրքմեններին, ադրբեջանցիներին, ղրղզներին, թաթարներին, չերքեզներին, մեսխեթցի թուրքերին և չեչեններին, գնահատում ենք որպես թյուրքական սփյուռքի բնական ներկայացուցիչներ», – ասել է նա` ակնարկելով, որ ակնկալում է  նաև Կովկասի բոլոր մուսուլմանների աջակցությունը:

Հնարավո՞ր է արդյոք ռազմական բլոկի ստեղծում

Արդյո՞ք Թուրքիան կկարողանա թյուրքական պետությունների ռազմական բլոկ ստեղծել: Այս հարցին պատասխանում է հենց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկին «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի համար հոդվածում, որին ակտիվորեն անդրադարձան թուրքական լրատվամիջոցները, բայց անտեսեցին դրա ամենակարևոր հատվածը. «Երազներում ամեն ինչ վարդագույն է: Իրականում, թյուրքական երկրների և ժողովուրդների միջև շատ հակասություններ կան: Օրինակ՝ Ուզբեկստանի և Ղրղզստանի լարված հարաբերությունները: Իսկ թյուրքական երկրներից յուրաքանչյուրում կան քաղաքական կուսակցություններ, միտումներ. Ամեն ինչ հեռու է այդքան միատարր լինելուց: Ավելին, կառավարություններն իրենք պատրաստ են ռազմական օգնություն ստանալ Թուրքիայից, բայց նրանք իրականում չեն ցանկանում դառնալ մեր ժամանակների ենիչերներ:

Նրանց համար ձեռնտու չէ վիճել Չինաստանի, Ռուսաստանի հետ: Այս գործընկերությունն ապահովում է ֆինանսական օգուտներ և ավելին:Իսկ ի՞նչ է տալիս Թուրքիան: Մերկ գաղափար ու պարզ չէ, թե ինչի համար և ում հետ կռվելու առաջարկ: Բայց հաստատ կռվելու առաջարկ: Ո՞ւմ է դա պետք: Կարծում եմ, որ նրանք կարող են հաջողության հասնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի մակարդակի դաշինքում: Տնտեսական բլոկ: Բայց հաստատ ոչ ՆԱՏՕ-ի թուրքական տարբերակը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս գիշեր կորոնավիրուսից մահացել է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

Հաջորդ գրառումը

Թշնամուց 150 մետր հեռավորության վրա գտնվող հայ զինվորները բացականչում են` «Ղարաբաղը Հայաստան է»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լևոն XIV Պապը Կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս Հովնանյան

13/05/2025
Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025
Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
Միջազգային

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
Հաջորդ գրառումը

Թշնամուց 150 մետր հեռավորության վրա գտնվող հայ զինվորները բացականչում են` «Ղարաբաղը Հայաստան է»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման արգելքի վերաբերյալ

13/05/2025

Քիչ առաջ կոնյակ արտադրող ընկերությունների երկու ներկայացուցչի թույլ տվեցին մուտք գործել Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ ներկայացնելու իրենց պահանջները, այն է՝ վրացական...

ԿարդալDetails

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025

Էմին ջան, թեթև տար

13/05/2025

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 13.05.2025

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական