ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար մի քանի նահանգներում ներդրված կարանտինային միջոցները ավելի վատն են, քան հենց վիրուսը:
«Դեմոկրատների ղեկավարած նահանգներում կարանտինը լիովին կործանում է բազմաթիվ մարդկանց կյանքերը: Դա շատ ավելի վատ է, քան հենց չինական վիրուսի պատճառած վնասը: Կալիֆորնիայում վարակակիրների թիվն ավելացել է՝ չնայած կարանտինին, իսկ Ֆլորիդան ու այլ նահանգներ չեն փակվել և լավ էլ հաղթահարում են», – գրել է Թրամփը Twitter-ում