«Սպուտնիկ V» պատվաստանյութի իրանա-ռուսական համատեղ արտադրության հզորությունը կարող է գերազանցել տարեկան 40 միլիոն չափաբաժինը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան:
«Մենք ակնկալում ենք, որ արտադրական հզորությունը կկազմի պատվաստանյութի ավելի քան 40 միլիոն չափաբաժին», նրա խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Փետրվարի 10-ին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են համատեղ արտադրել կորնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:







