Իրանի ԱԳՆ․ Փանջշերից եկող լուրերն անհանգստացնող են

Իրանական կողմը դատապարտում է Աֆղանստանի Փանջշեր նահանգի գրավումը «Թալիբան» շարժման զինյալների կողմից: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Փանջշերից եկող լուրերն իսկապես մտահոգիչ են: Երեկվա հարձակումը Փանջշերի վրա խստորեն դատապարտվում է։ Մենք ափսոսում ենք աֆղան [դիմադրության] առաջնորդների զոհվելու համար»:

Դիվանագետը հավելել է, որ «թալիբները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»: «Ցավալի է, որ Փանջշերի բնակիչներին սովամահ էին անում և հոսանքն ու ջուրը կտրում: Իրանն անում է հնարավոր ամեն ինչ՝ վերջ դնելու աֆղան ժողովրդի տառապանքներին», — նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը: