Թուրք պատգամավորները թույլատրել են ևս երկու տարի բանակն օգտագործել Սիրիայում և Իրաքում

126

Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Սիրիայում և Իրաքում երկրի զինված ուժերի օգտագործման մանդատը ևս երկու տարով երկարաձգելու օգտին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։

Այս որոշմանն աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցության ազգայնականները։

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» ​​և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»​ դեմ են քվեարկել։

Թուրքիայի խորհրդարանը առաջին անգամ թույլատրել է երկրի զինված ուժերի օգտագործումը Իրաքում և Սիրիայում 2014 թվականի հոկտեմբերին։ Դա ուժի մեջ է եղել 12 ամիս, այնուհետև երկարաձգվել է ամեն տարի: