Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Կիևը Դոնբասում օգտագործել է Bayraktar անօդաչու թռչող սարքեր․ ԶԼՄ-ներ

Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական կայքէջ։

«Առաջին անգամ Ուկրաինայի զինված ուժերն Ուկրաինայի արևելքում օգտագործել են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը… Անօդաչուները օգտագործվել են Դոնեցկի շրջանի Գրանիտնոե բնակավայրի մոտ ռուսական հրետանու ոչնչացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։