Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում գործողություն են սկսել Անկարայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Yeni Safak թերթը:
Պարբերականի տվյալներով՝ գործողությունն իրականացվում է իրաքյան Մեթինա բնակավայրի տարածքում: Դրանում ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերը, հրետանին և հատուկ նշանակության ջոկատները: