Ռուսաստանն այն երկրների հնգյակի առաջատարն է, որոնք այս տարվա հունվար-մայիս ամիսներին ամենաշատ զբոսաշրջիկներն են ուղարկել Թուրքիա:
Ինչպես նշվում է հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության`այսօր հրապարակած զեկույցում, տարեսկզբից սկսած Թուրքիա է այցելել 571 հազար ռուսաստանցի:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ՝ 423 հազար զբոսաշրջիկով, որին հաջորդում են Գերմանիան (280 հազար), Իրանը (238 հազար) և Բուլղարիան (217 հազար): Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին Թուրքիա է ժամանել ավելի քան 3,68 միլիոն օտարերկրացի: