Թուրքիայի անդամակցությունը Եվրոմիությանը կօգնի փակել այն բացը, որը մնացել է միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Այս կարծիքը երեքշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԵՄ երկրների դեսպանների առաջ ունեցած ելույթի ժամանակ:
«ԵՄ-ի կողմից Թուրքիայի ընդունումը միության համար գոյաբանական ընտրություն կլինի, դա կօգնի վերացնել Brexit-ից հետո մնացած բացը», – ասել է Էրդողանը: