Թալիբները հայտնել են, թե ինչու շարժման առաջնորդը չի ներկայանում հանրությանը

91

«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունձադը հանրության առջև չի հայտնվում, քանի որ վախենում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումից: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Անաս Հաքանին:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին ահաբեկչության ժամանակ Ախունձադի մահվան մասին:

«Նա ողջ է և գտնվում է Աֆղանստանում: Ես ինքս հանդիպել եմ նրա հետ մոտ 10 օր առաջ: Բայց երկրի օդային տարածքն այնքան էլ անվտանգ չէ, և այնտեղ հայտնվում են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր», – ասել է Հաքանին լրագրողներին` պատասխանելով թալիբների առաջնորդի գտնվելու վայրի մասին հարցին: