Աֆղանստանում կկիրառվի երկրի վերջին թագավորի՝ Զահիր շահի ժամանակների սահմանադրությունը, բացառությամբ շարիաթին հակասող դրույթների, հայտարարել է Արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Հաքիմ Շարիան:
Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը РИА գործակակլությանը տված հարցազրույցում ասել էր, որ «Թալիբան» շարժումը հաջորդ տարի նախատեսում է հանձնաժողով ստեղծել նոր սահմանադրության մշակման համար:
Երկրի ժամանակավոր կառավարության արդարադատության նախարարության համաձայն՝ Շարիան Աֆղանստանում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աֆղանստանը կօգտագործի վերջին թագավորի օրոք երկրում եղած սահմանադրությունը, բացառությամբ այն դրույթների, որոնք հակասում են շարիաթին: