Դուրս գալով՝ ԱՄՆ զորքերը Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք և սարքավորումներ, որոնք ընկնում են արմատական «Թալիբան» շարժման ձեռքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը Դալլասում (Տեխաս) ԱՄՆ պահպանողական շրջանակների խորհրդաժողովում:
«Նա [Բայդենը] թողնում է միլիարդավոր դոլարներ արժողությամբ սարքավորումներ: Ես գեներալներին ասել էի, որ ուզում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխ, ուզում եմ բոլոր տանկերը վերադարձնել: Փոխարենը, այժմ «Թալիբան»-ը շքերթ է անում մեր զենքերով, որոնք Ջո Բայդենը թողել է նրանց: Դա խայտառակություն է», Թրամփի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:








